Հայաստանը փորձում է ընդլայնել խաղաղապահ գործողություններում իր մասնակցության աշխարհագրությունը - Mediamax.am

3035 դիտում

Հայաստանը փորձում է ընդլայնել խաղաղապահ գործողություններում իր մասնակցության աշխարհագրությունը


ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության  վարչության պետ Սամվել Մկրտչյանը
ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը ձգտում է ընդլայնել միջազգային խաղաղապահ գործողություններում իր մասնակցության աշխարհագրությունը:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության  վարչության պետ Սամվել Մկրտչյանն այսօր լրագրողներին ասել է, որ Հայաստանը փորձում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ  ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող խաղաղապահ գործողություններին:

 

Նա հիշեցրել է, որ Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ գործողություններին մասնակցելուց բացի, Հայաստանը համարվում է նաեւ Լիբանանի հարավում անցկացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ գործողությունների մասնակից:

 

«Մինչեւ այս պահն ունեցել ենք մեկ դիտորդ, բայց մտադիր ենք այնտեղ ուղարկել ավելի մեծաքանակ կազմ: Հուսով եմ, որ իտալական կողմի եւ ՄԱԿ-ի հետ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի այդ տեղակայումն իրականացնել այս աշնանը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին