Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը - Mediamax.am

3223 դիտում

Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի՝ Եվրոպական միության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ Արեւելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները զարգացնելու հանձնառությունը:

Այդ մասին ասվում է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում Ժան-Կլոդ Յունկերին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

 

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ժան-Կլոդ Յունկերի պաշտոնավարության ընթացքում Եվրոպական հանձնաժողովի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ եւ խորանալ` բացելով փոխշահավետ համագործակցության նոր հեռանկարներ:

 

«Եվրոպական Միության հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ինչը մենք մեծապես գնահատում ենք»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին