Հայաստանը դատապարտում է ուժի կիրառումը քաղաքացիական օդանավերի նկատմամբ - Mediamax.am

2728 դիտում

Հայաստանը դատապարտում է ուժի կիրառումը քաղաքացիական օդանավերի նկատմամբ


Լուսանկարը` http://informator.lg.ua

Տիգրան Բալայանը
Տիգրան Բալայանը

Լուսանկարը` Տ. Բալայանի անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը դատապարտում է ուժի կիրառումը քաղաքացիական օդանավերի նկատմամբ։

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով երեկ Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ողբերգությունը:

 

«Մենք ցնցված ենք տեղի ունեցած ողբերգությամբ՝ քաղաքացիական ինքնաթիռի կործանմամբ, որի հետեւանքով 298 մարդ է զոհվել։  Հայաստանը մշտապես դատապարտել է եւ շարունակում է բացարձակապես անընդունելի համարել ուժի կիրառումը եւ ուժի գործադրման սպառնալիքը քաղաքացիական օդանավերի նկատմամբ»,- ասել է Տիգրան Բալայանը։

 

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Մալայզիայի եւ Նիդերլանդերի ղեկավարներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին