Տարեվերջին Հայաստանն ու Ուկրաինան կքննարկեն մաքսատուրքերի փոփոխության հարցերը - Mediamax.am

3009 դիտում

Տարեվերջին Հայաստանն ու Ուկրաինան կքննարկեն մաքսատուրքերի փոփոխության հարցերը


Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Տարեվերջին Երեւանում կկայանա հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկվեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումից բխող՝ մաքսատուրքերի փոփոխության հետ կապված հարցերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր այս մասին Երեւանում հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան:

 

«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, իսկ Ուկրաինան ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, որը մոտ ժամանակներս կվավերացվի: Ակնհայտ է, որ ծագում են որոշ հարցեր, քանի որ մաքսատուրքերը Եվրասիական միությունում կփոխվեն, իսկ մենք էլ ունենք պարտավորություններ ԵՄ-ի առջեւ: Այս նպատակով մենք նախատեսում ենք տարեվերջին Երեւանում անցկացնել հանձնաժողովի նիստ, որպեսզի հստակեցնենք մեր տնտեսական համագործակցության հետ կապված հարցերը»,- ասել է դիվանագետը:

 

Նրա խոսքերով, Ուկրաինան եւ Հայաստանը հետաքրքրված են խորացնելու եւ զարգացնելու երկկողմ տնտեսական համագործակցությունը: Դեսպանի ներկայացրած տվյալների համաձայն, 2013 թ-ին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է $ 223 մլն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին