ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է տեղեկատվության աղբյուրը բացահայտելու՝ Հայաստանի դատարանի որոշմամբ - Mediamax.am

3977 դիտում

ԵԱՀԿ ներկայացուցիչը մտահոգված է տեղեկատվության աղբյուրը բացահայտելու՝ Հայաստանի դատարանի որոշմամբ


ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը

Լուսանկարը` http://www.osce.org


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի դատարանի որոշման կապակցությամբ, որը լրատվամիջոցներին պարտավորեցնում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

Հունիսի 26-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանը որոշում է կայացրել, որով «Հրապարակ» թերթն ու iLur.am լրատվական կայքը պարտավորվում են բացահայտել իրենց տեղեկատվության աղբյուրը մի քրեական գործի շրջանակում, որում ներգրավված է Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյա:

 

«Ես մտահոգված եմ, որ այս որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեդիայի վրա, քանի որ կարող է խոչընդոտել հանրային հչեղություն ունեցող հարցերի լուսաբանմանը: Պետք է ճանաչվի ինֆորմացիայի հանրային եւ մասնավոր աղբյուրների մասնագիտական գաղտնիության անհրաժեշտությունը»,- ասել է Դունյա Միյատովիչը:

 

Նա նշել է, որ լրագրողների՝ ինֆորմացիայի աղբյուրների ինքնությունը պաշտպանելը հետաքննական լրագրության կարեւորագույն սկզբունքն է եւ ԵԱՀԿ-ի կողմից բազմիցս հայտարարվել է որպես խոսքի ազատության հիմնարար պահանջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին