ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը - Mediamax.am

2894 դիտում

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը

Լուսանկարը` http://www.coe.org.rs/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը ողջունել է Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման փաստը:

«Ողջունում եմ Սոչիում նախագահներ Սարգսյանի, Ալիեւի եւ Պուտինի միջեւ կայացած հանդիպումը: Շփման գծում եւ հայ-ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո այս հանդիպումը դրական քայլ էր՝ ուղղված երկու երկրների միջեւ երկխոսության վերականգնմանը»,- ասել է գլխավոր քարտուղարը:

 

Թյորբորն Յագլանդը կոչ է արել երկու կողմերին ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ լարվածությանը վերջ դնելու համար:

 

«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային անդամակցող երկրների միջեւ բռնության դրսեւորումներ չպետք է լինեն: Կոնվենցիան երաշխավորում է բոլոր եվրոպացիների կյանքի իրավունքը», - ասել է գլխավոր քարտուղարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին