ԱՄՆ-ը մտահոգված է այն հայտարարություններով, որ Կարեն Պետրոսյանի մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով - Mediamax.am

4659 դիտում

ԱՄՆ-ը մտահոգված է այն հայտարարություններով, որ Կարեն Պետրոսյանի մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով


Լուսանկարը` Facebook


Մեդիամաքս. Երեւան: «ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Կարեն Պետրոսյանի մահվան լուրով եւ այն հայտարարություններով, որ մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով»:

Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի  գրասենյակի տարածված հաղորդագրության մեջ` ի պատասխան Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցմանը:

 

Ցավակցելով Կարեն Պետրոսյանի ընտանիքին` ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել անցկացնել լիարժեք եւ թափանցիկ հետաքննություն Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ եւ հրապարակել արդյունքները: 

 

«Մենք ցանկանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին հիշեցնել միջազգային օրենքներով ստանձնած հումանիտար պարտավորությունների,  մասնավորապես, բանտարկյալների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու պարտավորության մասին: Մենք կոչ ենք անում թե Հայաստանին, եւ թե Ադրբեջանին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին հակամարտության պատճառով պահվող գերիների հետ աշխատելու հնարավորություն տալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին