Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը - Mediamax.am

exclusive
2725 դիտում

Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը


Իրակլի Գարիբաշվիլին
Իրակլի Գարիբաշվիլին

Լուսանկարը` www.novayagazeta-ug.ru


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին օգոստոսի 21-22-ին պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Աննա Գուչաշվիլին, երկօրյա այցի շրջանակներում Իրակլի Գարիբաշվիլին կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

 

Աննա Գուչաշվիլին չցանկացավ հաղորդել այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ՝ նշելով միայն, որ կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

 

Ակնկալվում է, որ հայ-վրացական բանակցությունների ընթացքում կքննարկվի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ու Վրաստանի՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակը եւ դրա հնարավոր ազդեցությունը երկկողմ հարաբերությունների վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին