Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

2647 դիտում

Հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում, ասել է Սերժ Սարգսյանը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ հայ-վրացական հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա ասել է`ընդունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ դա հնարավորություն է տալիս հանգիստ, անկաշկանդ քննարկելու ցանկացած հարց՝ կապված ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ տարածաշրջանային խնդիրների հետ:

 

Իր հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ մշտապես ասել է եւ այժմ էլ կրկնում է՝ Հայաստանը ոչ միայն Վրաստանի հարեւանն է, այլեւ բարեկամ պետություն:

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք վերահաստատել են Բագրատաշեն-Սադախլու անցակետում նոր՝ «Բարեկամության կամրջի» շինարարությունն արագացնելու հանձնառությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին