ՀՀ ԱԳ նախարարն Էրդողանին հանձնել է պաշտոնական հրավեր 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում - Mediamax.am

Փետրվար 27, 2026
4559 դիտում

ՀՀ ԱԳ նախարարն Էրդողանին հանձնել է պաշտոնական հրավեր 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսի 28-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա է գտնվել Թուրքայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։

Արարողությունից հետո պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընդունելությանը նախարար Նալբանդյանը կարճատեւ զրույց է ունեցել նախագահ Էրդողանի հետ, որին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական հրավերը՝ 2015թ. ապրիլի 24-ին ներկա գտնվելու Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը։




Մեր ընտրանին