Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ - Mediamax.am

Մարտ 03, 2026
3526 դիտում

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերի

Լուսանկարը` http://i.huffpost.com


Երեւան: Մեդիամաքս: Այսօր երեկոյան Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Պետքարտուղարության պաշտոնական կայքը, հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

 

Այսօր ավելի վաղ Twitter-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հետեւյալ գրառումն էր կատարել. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մասնակցում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Մեր ընդհանուր արժեքների եւ նպատակների վերաբերյալ հստակ հայտարարություն կարվի»:




Մեր ընտրանին