Հունաստանը դարձավ ԵՄ 2-րդ երկիրը, որը քրեականացրեց Հայոց ցեղասպանության հերքումը - Mediamax.am

2038 դիտում

Հունաստանը դարձավ ԵՄ 2-րդ երկիրը, որը քրեականացրեց Հայոց ցեղասպանության հերքումը


Լուսանկարը` greece.greekreporter.com


Երեւան: Մեդիամաքս: Հունաստանի խորհրդարանը ընդունել է երկրի տարածքում ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը քրեականացնող օրինագիծը:

«Այլատյացության դեմ պայքարի» անվանումը կրող  օրինագծի ընդունման օգտին քվեարկել են 54, դեմ՝ 42 եւ ձեռնպահ են մնացել 3 պատգամավորներ:

 

Այս օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր Հունաստանի տարածքում հրապարակայնորեն կհերքեն ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլեւ Հունաստանի խորհրդարանի եւ միջազգային դատարանների կողմից ճանաչված մյուս ցեղասպանությունները, այդ թվում՝ Հոլոքոստը եւ Պոնտոսի հույների ցեղասպանությունը:   

 

Այսպիսով, Սլովակիայից հետո Հունաստանը դարձավ Եվրամիության անդամ երկրորդ երկիրը, որն ընդունեց այլատյացության դեմ պայքարի եւ ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագիծ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին