Հայաստանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ում - Mediamax.am

3535 դիտում

Հայաստանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ում


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի շարք պետությունների ղեկավարների հետ:

 

Սերժ Սարգսյանն ելույթով հանդես կգա Կոլումբիայի համալսարանում:

 

ՀՀ նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին