Հայաստանի դեսպանը հավատարմագրերը հանձնել է Իսպանիայի թագավորին - Mediamax.am

3363 դիտում

Հայաստանի դեսպանը հավատարմագրերը հանձնել է Իսպանիայի թագավորին


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործորի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իսպանիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-րդին:

Արարողությունից հետո կայացել է Ավետ Ադոնցի առանձնազրույցը թագավորի հետ, որին մասնակցում է նաեւ Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալոն:

 

Կողմերը քննարկել են համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, կարեւորել են քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացումն ու տնտեսական համագործակցության խորացումը:

 

Հանդիպման ավարտին Իսպանիայի թագավորը խնդրել է իր լավագույն մաղթանքները փոխանցել ՀՀ նախագահին եւ հայ ժողովրդին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին