Երկխոսությունը Եվրամիության հետ շարունակվելու է, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

2913 դիտում

Երկխոսությունը Եվրամիության հետ շարունակվելու է, ասել է Սերժ Սարգսյանը


Տոմիսլավ Նիկոլիչը եւ Սերժ Սարգսյանը
Տոմիսլավ Նիկոլիչը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Երեւանը շարունակելու է երկխոսությանը Եվրոպական միության հետ:

Այդ մասին նախագահն ասել է հոկտեմբերի 12-ին՝ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ:

 

«Ինչպես գիտեք, ես նոր եմ վերադարձել Մինսկից, որտեղ Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին միանալու պայմանագիրը: Մենք կայացրել ենք այդ որոշումը` մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով: Եվրասիական տարածքում ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժով եւ մատչելի էներգակիրների հասանելիությամբ ու միասնական տրանսպորտային լուծումների ներդրմամբ պայմանավորված մեր տնտեսության մրցունակության եւ արդյունավետության բարձրացման նոր հնարավորություններ են առաջ գալիս:

 

Բայց կարեւոր է, որ մեր գործընկերներն իմանան՝ մենք դա երբեք չենք հակադրում Եվրոպական միության հետ մեր ունեցած երկխոսությանը: Այն շարունակվում է եւ շարունակվելու է, քանի որ մենք ունենք բազմաթիվ համընկնող շահեր, մենք ունենք ընդհանուր ժառանգություն, որի վրա հենվելով՝ շարունակում ենք մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը», - ասել է Հայաստանի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին