Փարիզյան հանդիպումից առաջ Ադրբեջանը բազմապատկել է հրադադարի խախտումները - Mediamax.am

4101 դիտում

Փարիզյան հանդիպումից առաջ Ադրբեջանը բազմապատկել է հրադադարի խախտումները


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երեւանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանն ասել է, որ Փարիզում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ պաշտոնական Բաքուն «եւս մեկ անգամ ցույց է տալիս իր անլուրջ մոտեցումը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Էդվարդ Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Փարիզում նախագահների հանդիպմանն ընդառաջ բազմապատկվել են հրադադարի ռեժիմի խախտումները ադրբեջանական զինուժի կողմից, ինչը դարձել է Բաքվի սովորական գործելաոճը՝ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը նվիրված բարձր մակարդակի հանդիպումներից առաջ։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանը, ձեւացնելով, թե իբր պատրաստ է սկսել խաղաղության պայմանագրի մշակումը, մի կողմից փորձում է հիմնախնդրի շուրջ քննարկումները տեղափոխել այլ հարթակներ, մյուս կողմից` ձախողել միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված վերջին տարիների բանակցային գործընթացը: Նախարարը շեշտել է, որ իր ապակառուցողական քայլերով, Ադրբեջանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ հիմնախնդրի կարգավորմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին