Գերմանիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, ասել է ՀՀ նախագահը - Mediamax.am

3209 դիտում

Գերմանիան Հայաստանի համար կարեւոր գործընկեր է, ասել է ՀՀ նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Գերմանիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Սերժ Սարգսյանը այդ մասին ասել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-գերմանական համագործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել եւ ամրապնդվել է շուրջ վեց տասնյակի հասնող համաձայնագրերով, որոնք նոր որակ են հաղորդել միջպետական հարաբերություններին:

 

Արտգործնախարար Շտայնմայերն  իր հերթին ընդգծել է, որ նոր պաշտոնում սա իր առաջին այցն է, եւ այն նպատակ ունի ավելի ակտիվացնել հայ-գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները:

 

Նախարարը համակարծիք է եղել ՀՀ նախագահի հետ, որ տարեցտարի երկու երկրների միջեւ կապերն ավելի են սերտացել, եւ ասվածը վերաբերում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներին:

 

Հայ-գերմանական երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, դրանց դիմակայելու ուղղությամբ գործադրվող ջանքերի շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին