Լիտվան սատարում է ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության շարունակությունը - Mediamax.am

2071 դիտում

Լիտվան սատարում է ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության շարունակությունը


Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը
Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը

Լուսանկարը` Photolure


Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչուսը ասել է, որ Լիտվան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ երկկողմ համագործակցության շարունակությանը:

“Պետք է փորձել  համադրել դա Հայաստանի՝ վերջերս կայացրած քաղաքական որոշման հետ: Մենք կցանկանանք, որպեսզի դուք սահմանեք, թե ինչ խորությամբ կարող եք զարգացնել համագործակցությունը, որպեսզի այն չհակասի ավելի վաղ կայացրած որոշմանը: Ակնկալում ենք, որ այսպիսի հանդիպումների, շփումների միջոցով մեր կապերն ավելի կամրապնդվեն”,- այսօր Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Լիտվայի ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին