Հայաստանը դեմ է ԼՂ շուրջ քննարկումները ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս բերելու փորձերին - Mediamax.am

2479 դիտում

Հայաստանը դեմ է ԼՂ շուրջ քննարկումները ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս բերելու փորձերին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հայաստանը դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս քննարկելու փորձերին:

“ԵԱՀԿ ՄԽ-ն միակ կառույցն է, որ ունի միջազգային մանդատ` որպես միջնորդ հանդես գալու ԼՂ կարգավորման գործընթացում: Ադրբեջանական կողմի փորձերը տեղափոխել այդ քննարկումներն այլ ձեւաչափեր եւ հարթակներ հայտնի են եւ ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն փորձում է ընդհանրապես տապալել բանակցային գործընթացը”,- այսօր Լիտվայի ԱԳ նախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարարը` մեկնաբանելով ԼՂ հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողի նշանակումը:

 

Նախարարի խոսքերով, ինքնանպատակ զեկույցների կազմումը, մշակումը չի կարող նպաստել բանակցային գործընթացի առաջխաղացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին