Յեժի Մարեկ Նովակովսկին Լեհաստանի նոր դեսպանն է Երեւանում - Mediamax.am

6423 դիտում

Յեժի Մարեկ Նովակովսկին Լեհաստանի նոր դեսպանն է Երեւանում


Հայաստանում Լեհաստանի նոր դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին
Հայաստանում Լեհաստանի նոր դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին

Լուսանկարը` lu.lv


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Լեհաստանի նոր դեսպան է նշանակվել Յեժի Մարեկ Նովակովսկիին:

Ինչպես հայտնում է Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը, Յեժի Մարեկ Նովակովսկին 2010թ-ից եղել է Լեհաստանի դեսպանը Լատվիայում:

 

2008-2010 թթ.-ին նա եղել է Արեւելքում բնակվող լեհերի աջակցության հիմնադրամի նախագահը: 2007-2009 թթ.-ին Յեժի Մարեկ Նովակովսկին ղեկավարել է Լեհաստանի Բաց համալսարանի Մենեջմենթի դպրոցի Արեւելքի կենտրոնը:

 

1997-2001 թթ.-ին որպես գլխավոր խորհրդական աշխատել է Լեհաստանի վարչապետի գրասենյակում:

 

Դոկտորական ատենախոսություն է պաշտպանել Վարշավայի համալսարանում: 

 

Յեժի Մարեկ Նովակովսկիին տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին