ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայում լրագրողների ձերբակալումը - Mediamax.am

3060 դիտում

ԱՄՆ-ին անհանգստացնում է Թուրքիայում լրագրողների ձերբակալումը


ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Պսակին
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Պսակին

Լուսանկարը` http://sharij.net/


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին երաշխավորել, որ նրանց գործողությունները չեն խախտում Թուրքիայում ժողովրդավարության հիմքերը:

Նման հայտարարություն է արել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Պսակին՝ մեկնաբանելով Թուրքիայում լրագրողների ձերբակալման միջադեպերը: 

 

«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Թուրքիայի ոստիկանության կատարած ստուգայցերի ու ձերբակալությունների մասին հաղորդագրություններին: Լրատվամիջոցները, որ բացահայտ քննադատական դիրք ունեին թուրքական իշխանությունների նկատմամբ, դարձել են իրավապահ մարմինների գործողությունների թիրախը: ԶԼՄ-ների ազատությունն ու դատարանների անկախությունը ցանկացած առողջ ժողովրդավարության առանցքային տարրերից են եւ ամրագրված են Թուրքիայի Սահմանադրության մեջ: Լինելով Թուրքիայի ընկերը եւ դաշնակիցը, մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին երաշխավորել, որ նրանց գործողությունները չեն խախտում Թուրքիայի ժողովրդավարության հիմքերը»,- ասված է Ջեն Պսակիի հայտարարության մեջ:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին