Բելառուսի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը - Mediamax.am

4217 դիտում

Բելառուսի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը


Ալեքսանդր Լուկաշենկոն
Ալեքսանդր Լուկաշենկոն

Լուսանկարը` http://www.2000.ua/


Երեւան: Մեդիամաքս: Բելառուսի խորհրդարանն այսօր վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին պայմանագիրը, որը ստորագրվել էր հոկտեմբերի 10-ին Մինսկում, ավելի վաղ վավերացվել էր Հայաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների, ինչպես նաեւ Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի կողմից:

 

ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը կնքվել էր Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջեւ ս.թ. մայիսի 29-ին Աստանայում: Այն ուժի մեջ է մտնելու 2015 թ-ի հունվարի 1-ից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին