Ջոն Հեֆերնը չի մերժի Ադրբեջանում դեսպան նշանակվելու առաջարկը - Mediamax.am

3501 դիտում

Ջոն Հեֆերնը չի մերժի Ադրբեջանում դեսպան նշանակվելու առաջարկը


Ջոն Հեֆերնը
Ջոն Հեֆերնը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ասել է, որ չի մերժի Ադրբեջանում դեսպան նշանակվելու առաջարկը, եթե այդպիսին լինի:

«Ես խնդիր չեմ տեսնում Ադրբեջանում դեսպան նշանակվելու մեջ եւ կողջունեմ նման հնարավորությունը», - ասել է նա:

 

Դեսպանը նշել է, որ բարդ եւ, միեւնույն ժամանակ, հետաքրքիր կլինի ծանթանալ ԼՂ հակամարտության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի դիրքորոշմանն ինքն արդեն ծանոթ է:

 

«Ցավոք, Հայաստանում աշխատելու ընթացքում Բաքու մեկնելու հնարավորություն չունեցա, իսկ, օրինակ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը այցելեց Երեւան, եւ մենք օգտակար հանդիպումներ ունեցանք Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Մորնինգսթարը հրավիրեց այցելել Բաքու, բայց, ցավոք, չստացվեց»,- ասել է Հեֆերնը: 

 

ԱՄՆ դեսպանը նշել է նաեւ, որ աշխատելու է Ադրբեջանի հետ, երբ վերադառնա ԱՄՆ եւ անցնի նոր աշխատանքի՝ Պետդեպարտամենտի Եվրոպական եւ Եվրասիական գործերի բյուրոյում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին