Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարարը - Mediamax.am

3576 դիտում

Հայաստան կայցելի Իրանի ԱԳ նախարարը


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը

Լուսանկարը` http://media.npr.org/


Երեւան: Մեդիամաքս: Այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Մոհամադ Ջավադ Զարիֆին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Նախատեսված է Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

 

Հունվարի 27-ին տեղի կունենան արտգործնախարարների բանակցությունները, որոնց կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը։

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով Իրան էր մեկնել 2014թ. մայիսին: Նույն տարվա հոկտեմբերին պաշտոնական այցով Իրանում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին