ԱՄՆ նոր դեսպանն արդեն Երեւանում է - Mediamax.am

4535 դիտում

ԱՄՆ նոր դեսպանն արդեն Երեւանում է


ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն ու Էդվարդ Նալբանդյանը
ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն ու Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին այսօր իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը:

Դեսպանն ասել է, որ «իր համար մեծ պատիվ է Միացյալ Նահանգները ներկայացնել Հայաստանում, որի հետ հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում իր երկրի համար»։

 

Հանդիպմանը կարեւորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածության 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելը։

 

Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին