Շտայնմայերը «զգուշանում է Հոլոքոստի արժեզրկումից» - Mediamax.am

6368 դիտում

Շտայնմայերը «զգուշանում է Հոլոքոստի արժեզրկումից»


 Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ի տարբերություն նախագահ Յոահիմ Գաուկի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերտի, Գերմանիայի արտաքին գործերի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը չի ցանկանում 1915 թվականի հայերի կոտորածը «Ցեղասպանություն» անվանել, քանի որ դա սպառնում է «արժեզրկել» Հոլոքոստը:

Այդ մասին նա ասել է Spiegel ամսագրին:

 

«Զուր են դեբատները, որոնց ընթացքում սպասվում է, թե ես իմ առջեւ դրված նշաձողը կանցնեմ, չնայած բոլորը՝ թե հարցնողները, թե պատասխանողները, գիտեն, որ համալիր հիշողությունը ոչ հաճախ կարող ես մեկ եզրույթով արտահայտել», -ասել է Շտայնմայերը:

 

Առանցքում պետք է երկու ժողովուրդների հաշտեցումը լինի, ասել է նախարարը: «Ցեղասպանություն» բառի արտաբերմամբ սահմանափակվելը, ըստ Շտայնմայերի, չի օգնի վերջ դնել թուրքերի եւ հայերի միջեւ եղած խնդիրներին:

 

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն նաեւ ասել է, որ զգուշանում է Հոլոքոստն «անուղղակիորեն արժեզրկելուց»:

 

«Գերմանիայում պետք է ուշադիր լինենք եւ սեփական քաղաքականությանը հետեւողներին իրավունք չընձեռենք ասելու, թե Հոլոքոստը սկսվել է 1933 թվականից առաջ», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:

 

Մեդիամաքսը նշում է, որ ապրիլի 20-ին Deutsche Welle-ն հայտնել էր, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «1915թ տեղի ունեցածը կարելի է ցեղասպանություն բառով ամփոփել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին