Նալբանդյանը կհանդիպի միջնորդների հետ - Mediamax.am

6145 դիտում

Նալբանդյանը կհանդիպի միջնորդների հետ


Դիդիե Ռեյնդերսը եւ Էդվարդ Նալբանդյանը
Դիդիե Ռեյնդերսը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր տեղեկացրել է, որ ապրիլի 29-ին Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Այդ մասին նա ասել է Երեւանում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

 

ՀՀ արտգործնախարարի վերջին հանդիպումը միջնորդների հետ տեղի է ունեցել Երեւանում փետրվարի 17-ին՝ համանախագահների տարածաշրջանային այցի շրջանակում:

 

Այցի ընթացքում Մեդիամաքսին բացառիկ հարցազրույց էր տվել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին