ՀՀ ԱԳՆ. Բաքուն տարօրինակ է արձագանքում միջնորդների կոչերին - Mediamax.am

6199 դիտում

ՀՀ ԱԳՆ. Բաքուն տարօրինակ է արձագանքում միջնորդների կոչերին


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 29-ին տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների եւ դիվերսիոն գործունեության վրա։

 

«Տարօրինակ ձեւով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, իր հերթին, գրառում է կատարել Թվիթերի էջում՝ «արդյունավետ եւ դրական գնահատելով Էդվարդ Նալբանդյանի հետ փարիզյան հանդիպումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին