Ցեղասպանության ճանաչումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է - Mediamax.am

7286 դիտում

Ցեղասպանության ճանաչումը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ «ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է»:

Այս մասին ՀՀ նախագահն ասել է՝ մայիսի 7-ին երեկոյան ելույթ ունենալով Վաշինգտոնի ազգային մայր տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի ժամանակ:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, աղոթքի արարողությանը մասնակցել են ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը, նախագահող եպիսկոպոս եւ Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ Քեթրին Սքորին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Ֆիքսե Թվեյթը եւ այլք:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

«Արդարության եւ ճշմարտության համար մղվող մեր 100-ամյա պայքարի ընթացքում մենք մշտապես զգացել ենք նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը: Ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:  

ՀՀ նախագահը հիշեցրել է, որ ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռեւս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունը:

«Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի անունը ոսկե տառերով է հավերժացվել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, որն աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործությունների մասին՝ որպես «ազգի ոչնչացման արշավ» որակելով Հայոց ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը հավերժ կհիշի նաեւ հարյուրավոր այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին՝ մահից փրկելով եւ խնամելով ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերին»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

ՀՀ նախագահն իր խոսքում հիշատակել է նաեւ Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանությունները՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունն այսօր չունի  ապագա ցեղասպանությունները կանխելու հուսալի մեխանիզմներ:

Նա խոսել է նաեւ մեր օրերում ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատականներ տալու փորձերի մասին:

«Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել եւ դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է: Հուսով եմ, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի, այլ «երբ»-ի հարց է: Ինչպես իր հուշերում գրում է Հենրի Մորգենթաուն, թուրքական յաթաղանի վտանգի ներքո հեռանալով օջախներից, որոնցում նրանց նախնիներն ապրել էին դեռեւս 2500 տարի առաջ, հայերն ասում էին. «Աղոթե՛ք մեզ համար»: Օրերս Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ մեկուկես միլիոն նահատակներն արդեն սրբեր են: Ուստի նրանց համար աղոթելու հետ մեկտեղ, եկեք աղոթենք, որ ճշմարտության եւ արդարության պահանջը լինի մշտարթուն ու ղողանջի հավերժ, ինչպես 100-րդ տարելիցի նախօրեին ամբողջ աշխարհով հնչող եկեղեցիների հարյուր զանգերը: Եկե՛ք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը՝ հասնելու համար արդարության եւ խաղաղության մեզանում եւ ամբողջ աշխարհում»,- ասել է նախագահը:

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ

Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին