Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիային - Mediamax.am

5002 դիտում

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիային


Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը
Անգելա Մերկելը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում արտահայտած դիրքորոշման համար:

Այդ մասին ՀՀ նախագահն ասել է մայիսի 21-ին Ռիգայում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպմանը:

 

Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

 

Հայաստանի նախագահը եւ Գերմանիայի կանցլերն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին եւ զարգացման հեռանկարին:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին