Ռիգայում լիակատար աջակցություն են հայտնել Մինսկի խմբի ջանքերին - Mediamax.am

6323 դիտում

Ռիգայում լիակատար աջակցություն են հայտնել Մինսկի խմբի ջանքերին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Ռիգայում ընթացող ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում այսօր ընդունվել է համատեղ հռչակագիր, որում առանձին կետով անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

 

Հռչակագրում ԵՄ անդամ-պետությունների եւ գործընկեր երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

 

«Նրանք վերահաստատում են իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, այդ թվում՝ 2009-ից ի վեր նախագահների մակարդակով արված հայտարարություններին»,- ասված է Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում ընդունված հռչակագրում: 

 

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովն ադրբեջանական Trend գործակալությանն ասել է, որ «Ադրբեջանը զիջումների է գնացել Եվրամիությանը՝ ստորագրելով Արեւելյան գործընկերութան հռչակագիրը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին