ՀՀ արտգործնախարարը կայցելի Դամասկոս - Mediamax.am

6492 դիտում

ՀՀ արտգործնախարարը կայցելի Դամասկոս


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վալիդ ալ Մուալլեմի հրավերով այսօր կայցելի Դամասկոս։

Ինչպես հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, այցելության շրջանակում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհանդիպի նաեւ սիրիահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

 

ՀՀ ԱԳ ղեկավարը Սիրիա կայցելի Լիբանան կատարած պաշտոնական այցից հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին