Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Կաննի «Միդեմ» փառատոնին - Mediamax.am

6056 դիտում

Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի Կաննի «Միդեմ» փառատոնին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը Կաննում ներկա կգտնվի «Միդեմ» միջազգային երաժշտական փառատոնին, որին Հայաստանն այս տարի մասնակցում է պատվավոր հյուրի կարգավիճակով:

 

Ավելի վաղ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ «MIDEM փառատոնը` երաժշտարվեստի ոլորտում մեր հարուստ ժառանգության եւ արդի զարգացումներն աշխարհին ներկայացնելու կարեւոր հարթակներից է»:

 

«Այս չորս օրերի ընթացքում ողջ Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ. ինչպես բացօթյա բեմահարթակներում, այնպես էլ համերգային դահլիճներում  կհնչեն հայկական դասական, հոգեւոր, ջազ, ռոք, էթնո-ջազ կատարումներ եւ այլն: Կկազմակերպվեն դասախոսություններ հայկական մշակույթի, ժողովրդական գործիքների, Կոմիտասի, ինչպես նաեւ Հայաստանով ոգեշնչված աշխարհահռչակ կոմպոզիտոների` Հայաստանին նվիրված ստեղծագործություների թեմաներով:

 

Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով ներկայացնելու նպատակով մշակվել է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին