Կանադայի վարչապետը հանդիպել է փախստական սիրիահայերի - Mediamax.am

9293 դիտում

Կանադայի վարչապետը հանդիպել է փախստական սիրիահայերի


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Կանադայի վարչապետ, Պահպանողական կուսակցության առաջնորդ Սթիվեն Հարփերն ու իր ընտանիքն օգոստոսի 10-ին Տորոնտոյի մոտակայքում գտվնող ղպտիների Սուրբ Մարկոս եկեղեցում հանդիպել են սիրիահայ փախստական մի ընտանիքի:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Հայ-կանադական պահպանողական ընկերակցությունից (Armenian Canadian Conservative Association), վարչապետը զրուցել է սիրիահայ Լեւոն Դանայանի, նրա տիկնոջ՝ Մայդա Մոմջյանի եւ նրանց երկու երեխաների՝ Արազի եւ Գեւորգի հետ, ովքեր Կանադա են տեղափոխվել այս տարվա հունիսին:

 

Հանդիպման ժամանակ սիրիահայ ընտանիքը Կանադայի վարչապետին է փոխանցել հարյուրավոր իրաքահայ եւ սիրիահայ փախստականների անունից ստորագրված շնորհակալան մեծ բացիկը, որով նրանք երախտագիտություն են հայտնում կանադական կառավարությանը իրենց աջակցելու համար:

 

Հանդիպումից հետո վարչապետը հայտարարել է, որ վերընտրված կանդական պահպանողական կառավարությունը հանդես կգա նոր՝ երեք տարի տեւողությամբ եւ 9 միլիոն դոլար ծավալով ծրագրով՝ աջակցելու Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից  հետապնդումների եւ հալածանքների ենթարկված կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայ քրիստոնյաներին:

 

Վարչապետի առաջարկած այս ծրագիրը նախատեսում է առաջիկա 4 տարիների ընթացքում Կանադայում ընդունել Իրաքից եւ Սիրիայից շուրջ 10 հազար փախստականի:      

 

«Ամուր ժողովրդավարական հասարակությունները, ինչպես Կանադան, հարգում են կրոնական բազմազանությունը: Վերընտրված պահպանողական կառավարությունը շարունակելու է սատարել կրոնական ազատությանը եւ պաշտպանել կրոնական փոքրամասնություններին՝ դա համարելով որպես Կանադայի արտաքին քաղաքականության հիմնասյուններից մեկը»,- ասել է վարչապետ Հարփերը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին