ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին - Mediamax.am

6636 դիտում

ՀԱՊԿ-ում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին


Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը
Սեյրան Օհանյանն ու Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Դուշանբեում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱԱԽ-ն ներկայացրել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։

 

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման, ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման, տեղեկատվական անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

 

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները։

 

Հանդիպման արդյունքներով ստորագրվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթեր։

 

Նիստի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդում, պաշտպանության նախարարների խորհրդում եւ անվտանգության խորհուրդների քարտուղարերի կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին