Իտալիայի հետ կապերը ՀՀ արտաքին օրակարգում «ծանրակշիռ տեղ ունեն» - Mediamax.am

Հոկտեմբեր 05, 2025
1474 դիտում

Իտալիայի հետ կապերը ՀՀ արտաքին օրակարգում «ծանրակշիռ տեղ ունեն»


Մատեո Ռենցին եւ Սերժ Սարգսյանը
Մատեո Ռենցին եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Իտալիան Հայաստանի համար կարեւոր է որպես ԵՄ առաջատար երկիր, որի հետ համագործակցության զարգացումը շարունակում է ծանրակշիռ տեղ զբաղեցնել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։

Այս մասին ՀՀ նախագահն ասել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ:

 

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իտալիան կշարունակի աջակցել ՀՀ-ԵՄ ընթացիկ օրակարգի իրականացմանը:

 

ՀՀ նախագահը կարեւորել է 2012-ից սկսված ռազմական փոխգործակցությունը` հիշեցնելով, որ անցյալ նոյեմբերից 32 հայ խաղաղապահ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում: Սա, ըստ ՀՀ նախագահի, կարելի է համարել հայ-իտալական համագործակցության հաջողված օրինակ։

 

Վերջին չորս տարիներին ավելացել են նաեւ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ առեւտրաշրջանառութան ծավալները:

 

Սա, կողմերի համոզմամբ, վկայում է ավելի լավ արդյունքների հասնելու լուրջ ներուժի մասին, որի ուղղությամբ անհրաժեշտ է ակտիվ ջանքեր ներդնել:

 

2014թ. ցուցանիշով Իտալիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին