Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը կարող է «շատ բան կորցնել» - Mediamax.am

1408 դիտում

Էրդողանն ասել է, որ Ռուսաստանը կարող է «շատ բան կորցնել»


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր զգուշացրել է Ռուսաստանին, որ «զրկվելով Թուրքիայի բարեկամությունից, այն շատ բան կկորցնի»:

BBC-ի Ռուսական ծառայության հաղորդման համաձայն, Էրդողանն այդ մասին ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:

 

«Ռուսաստանի հետ մեր բարիդրացիական հարաբերությունների մասին գիտեն բոլորը: Սակայն եթե Ռուսաստանը ի դեմս Թուրքիայի բարեկամի կորցնի, նա շատ բան կկորցնի եւ պետք է տեղյակ լինի այդ մասին», - ասել է Թուրքիայի նախագահը:

 

«Հարձակումը Թուրքիայի վրա կնշանակի հարձակում ՆԱՏՕ-ի վրա», - հավելել է նա:

 

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ վերջին երեք օրերի ընթացքում ռուսական ռազմական երկրորդ օդանավն է խախտել Թուրքիայի օդային տարածքը: 

 

Անկարան կրկին թուրքական ԱԳՆ էր հրավիրել ՌԴ դեսպանին՝ բացատրություններ ստանալու նպատակով: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին