Եվրոպացի նախարարը կոչ է արել արագ կնքել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը - Mediamax.am

Փետրվար 02, 2026
4424 դիտում

Եվրոպացի նախարարը կոչ է արել արագ կնքել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը


Հարլեմ Դեզիրը
Հարլեմ Դեզիրը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ողջունել է Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձեւավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովին մանդատի տրամադրումը:

 

Հարլեմ Դեզիրի տարածած հայտարարությունում նշվում է, որ այս որոշումը կարեւոր փուլ է Եվրամիության եւ 2009-ից Արեւելյան գործընկերության մասնակից Հայաստանի հարաբերությունների համար:

 

«Համաձայն Ֆրանսիայի կողմից սատարված բացառիկ ասոցացման բանաձեւի՝ ապագա համաձայնագիրը պետք է հնարավորություն ընձեռի ամրապնդելու տնտեսական, քաղաքական եւ մշակութային շփումները Եվրամիության եւ  Հայաստանի միջեւ՝ միաժամանակ հարգելով Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի  որոշումը»,- ասել է Հարլեմ Դեզիրը:

 

Եվրոպական հարցերով պետքարտուղարը, վստահելով այդ բանակցությունների նկատմամբ հայկական իշխանությունների կառուցողական ներգրավվածությանը, կոչ է արել արագ կնքել այդ համաձայնագիրը եւ վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունն օժանդակել Հայաստանին երկրի արդիականացման եւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում:

 

Նշենք, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կարեւորելով ԵՄ-ի կողմից Հայաստանին մանդատի տրամադրումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին