Մոսկվան Թուրքիայի գործողությունը «հանցավոր» է անվանել - Mediamax.am

5468 դիտում

Մոսկվան Թուրքիայի գործողությունը «հանցավոր» է անվանել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հայտարարել է, որ Су-24 օդանավի հետ կապված միջադեպը կարող է հանգեցնել ռուս-թուրքական համատեղ մի շարք նախագծերի չեղարկմանը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Մեդվեդեւը «հանցավոր գործողություն» է անվանել Թուրքիայի օդուժի հարձակումը ռուսական Су-24-ի վրա:

 

Су-24-ի խոցումը վտանգավոր սրացում է առաջացրել ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում եւ չի կարող արդարացվել որեւէ շահերով, այդ թվում եւ պետսահմանի պաշտպանությամբ, հայտարարել է Դմիտրի Մեդվեդեւը:

 

Նրա խոսքով, Ռուսաստանը տեղեկություններ ունի, որ մի շարք թուրք պաշտոնյաներ «Իսլամական պետությունից» նավթամթերքի ձեռք բերման հետ կապված ֆինասական շահեր ունեն:

 

«Խոցելով Су-24-ը, Անկարան վնասել է ՌԴ-ի ու Թուրքիայի երկարատեւ բարիդրացիական հարաբերությունները, եւ վնասը բարդ կլինի լրացնել», - ընդգծել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին