Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Պետդումայում է - Mediamax.am

7170 դիտում

Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Պետդումայում է


«Արդար Ռուսաստան»-ի ղեկավար Սերգեյ Միրոնովը
«Արդար Ռուսաստան»-ի ղեկավար Սերգեյ Միրոնովը

Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի Պետական դումայում շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն, օրինագիծը Պետդումա է ներկայացրել «Արդար Ռուսաստան» կուսակցության խմբակցությունը:

 

Նոր օրինագիծն առաջարկում է  Հայոց ցեղասպանության հրապարակային հերքման համար սահմանել մինչև 300 հազար ռուբլու չափով տուգանք, կամ էլ հարկադիր աշխատանք/բանտարկություն մինչև երեք տարի ժամկետով:

 

«Արդար Ռուսաստան»-ի ղեկավար Սերգեյ Միրոնովն ասել է, որ Պետական դուման կարող է դիտարկել օրինագիծն առաջիկա օրերին:

 

Մեդիամաքսը նշում է, որ նոյեմբերի 25-ին Հայոց Ցեղասպանության թեման Թուրքիայի դեմ ՌԴ պատասխան գործողություններում օգտագործելու առաջարկով հանդես էր եկել նաեւ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին