ՌԴ-ն հունվարի 1-ից կվերացնի Թուրքիայի հետ անայցագիր ռեժիմը - Mediamax.am

7552 դիտում

ՌԴ-ն հունվարի 1-ից կվերացնի Թուրքիայի հետ անայցագիր ռեժիմը


Լուսանկարը` http://vkrizis.ru/


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2016թ. հունվարի 1-ից Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի հետ գործող անայցագիր ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Սերգեյ Լավրովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ ամփոփելով սիրիացի իր գործընկերոջ՝ Վալիդ Մուալեմի հետ բանակցությունների արդյունքները:

 

«ՌԴ ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել անայցագիր ռեժիմը, որ այժմ գործում է Թուրքիայի Հանրապետության եւ Ռուսաստանի միջեւ: Այս որոշումն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ այս քայլը «մտացածին սպառնալիք չէ»:

 

«Ընդհակառակը, այս սպառնալիքները լիովին իրատեսական են, մենք ամենայն պատասխանատվությամբ ենք դրա մասին տեղեկացնում»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին