Հետխորհրդային տարածքում Հայաստանն ունի ամենաազատական տնտեսական օրենսդրություններից մեկը, ասել է Սերժ Սարգսյանը - Mediamax.am

5896 դիտում

Հետխորհրդային տարածքում Հայաստանն ունի ամենաազատական տնտեսական օրենսդրություններից մեկը, ասել է Սերժ Սարգսյանը


Սերժ Սարգսյանը եւ Վիկտոր Յանուկովիչը
Սերժ Սարգսյանը եւ Վիկտոր Յանուկովիչը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Մոտակա ժամանակներում Հայաստանը կսկսի բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի շուրջ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն` Կիեւում հայ-ուկրաինական գործարար համաժողովի բացման իր խոսքում:

 

«Հայաստանն այսօր արդեն հետխորհրդային տարածքում ունի ամենաազատական տնտեսական օրենսդրություններից մեկը: Մենք ունենք ներդրողների իրավունքների  պաշտպանության, նրանց գործունեության համար  հավասար եւ մրցունակ միջավայր ապահովելու բոլոր մեխանիզմները: Հայաստանը սերտորեն համագործակցում է Եվրամիության հետ օրենսդրության ներդաշնակեցման ուղղությամբ: Այժմ քննարկվում է Հայաստանին շուկայական տնտեսության կարգավիճակի շնորհման հարցը, մենք ավարտում ենք աշխատանքը Ասոցացված գործընկերության համաձայնագրի շուրջ: Մոտակա ժամանակներում մենք կսկսենք բանակցությունները ԵՄ-ի հետ ազատ առեւտրի մասին Համաձայնագրի շուրջ», - ասել է ՀՀ նախագահը:

Մեր ընտրանին