Վրաստանի և Աբխազիայի պաշտոնյաները հանդիպում են Երեւանում - Mediamax.am

exclusive
6558 դիտում

Վրաստանի և Աբխազիայի պաշտոնյաները հանդիպում են Երեւանում


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին ժամանել է Երեւան՝ հանդիպելու Աբխազիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնի է դարձել Թբիլիսիի իր աղբյուրներից, հանդիպումը անց է կացվելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո:

 

Կողմերը քննարկելու են 1992-1993 թթ. վրաց-աբխազական պատերազմի զոհերի վերահուղարկավորման հետ կապված հարցերը:

 

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Մեդիամաքս-ի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս տեղեկատվությունը:

 

«Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, իր անկախ միջնորդի դերի շրջանակներում իշխանություններին, տարբեր հակամարտությունների ժամանակ, առաջարկում է երկխոսություն հաստատելուն ուղղված իր ծառայությունները: Հայաստանի պատվիրակությունը նման հանդիպումների կազմակերպման տեսանկյունից տրամադրում է զուտ տեխնիկական աջակցություն: Ինչ վերաբերում է հանդիպման մանրամասներին, մենք այդ առումով որևէ դերակատարություն չունենք»,- ասել է Զառա Ամատունին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին