Գերմանիան կողմ է հետաքննության մեխանիզմի ստեղծմանը - Mediamax.am

6108 դիտում

Գերմանիան կողմ է հետաքննության մեխանիզմի ստեղծմանը


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում:

Նախարարն այդ մասին ասել է Վիեննայում ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նիստին՝ ներկայացնելով 2016թ. կազմակերպությունում Գերմանիայի նախագահության առաջնահերթությունները:

 

«Լարվածության նվազեցումը առաջնային խնդիր է: Այդ կապակցությամբ մենք աջակցում ենք հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը»,- մեջբերում է Գերմանիայի արտգործնախարարի խոսքը ՏԱՍՍ-ը:

 

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր նաեւ հայտարարել է, որ Գերմանիան պահպանելու է գործող բանակցային ձեւաչափերը եւ հակամարտությունների կարգավորման մեխանիզմները Լեռնային Ղարաբաղում ու Մերձդնեստրում, ինչպես նաեւ 2008թ. ռուս-վրացական հակամարտության տարածքում:

 

«Մենք ակտիվորեն ներգրավվելու ենք լուծումների որոնման գործընթացում»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին