Շվեդիան ՀՀ-ի վստահելի գործընկերներից է, ասել է նախագահը - Mediamax.am

8217 դիտում

Շվեդիան ՀՀ-ի վստահելի գործընկերներից է, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:

Այս մասին ՀՀ նախագահն ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմի հետ հանդիպման ժամանակ:

 

Կողմերն արձանագրել են, որ վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացել է հայ-շվեդական քաղաքական երկխոսությունը:

 

Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

 

Մարգոտ Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը եւ համոզված լինել, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ որպես ԵՄ Արեւելյան գործընկերության ու այս տարածաշրջանի բարեկամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին