Ռուսական ներկայությունը Հայաստանում «դանակ է ՆԱՏՕ-ի սրտում» - Mediamax.am

9568 դիտում

Ռուսական ներկայությունը Հայաստանում «դանակ է ՆԱՏՕ-ի սրտում»


ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակի նախկին տեղակալ Ադամ Էրելին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակի նախկին տեղակալ Ադամ Էրելին

Լուսանկարը` https://ipdgcblog.files.wordpress.com


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակի նախկին տեղակալ Ադամ Էրելին կարծում է, որ «Պուտինը ՆԱՏՕ-ի սահմանի մոտ նոր արբանյակային պետություն է ստեղծում եւ սպառնում է ԱՄՆ շատ կարեւոր դաշնակցին»:

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետն այդ մասին գրում է Forbes-ի կայքում:

 

«Սուրբ Ծննդից երկու օր առաջ, երբ ամերիկյան քաղաքական գործիչները տրամադրվում էին տոներին, Ռուսաստանը առանց ավելորդ աղմուկի Հայաստանի հետ համաձայնագիր ստորագրեց՝ հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին, այդպիսով ամրապնդելով ռուսական զորքերի խմբավորումը տարածաշրջանում», - գրում է հեղինակը:

 

«Ռուսական ուժերի եւ միջոցների նման տեղակայումը ցանկացած այլ ՆԱՏՕ-ի անդամ պետության սահմանի մոտ զայրալից բողոքներ կառաջացներ: Իսկ ինչու՞ ենք մենք լռում Թուրքիայի դեմ նման անթաքույց ագրեսիայի դեպքում: Եվ ինչու՞ մենք չենք դատապարտում Հայաստանին՝ ռուսական հարվածային ստորաբաժանումներին նման պատվավոր ընդունելություն ապահովելու համար: Թուրքիան շատ կարեւոր գործընկեր է ISIS-ի դեմ գլոբալ պայքարում եւ պատկանում է այն փոքրաթիվ պետությունների խմբին, որոնք մտնում են ԱՄՆ-ի կողմից ղեկավարած կոալիցիան եւ ունեն ռազմակայաններ «Իսլամական պետության» կարեւոր հենակետերի մոտ», - նշում է Ադամ Էրելին:

 

«Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում՝ դանակ է ՆԱՏՕ-ի սրտում: Բայց քանի դեռ Ռուսաստանը զենքերն է ճոճում, Վաշինգթոնը լռություն է պահպանում», - գրում է դիվանագետը, որը 2007-2011 թթ. զբաղեցրել է Բահրեյնում  ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին