ՀՀ-ն ձգտում է հնարավորինս շուտ ավարտել բանակցությունները ԵՄ հետ - Mediamax.am

7147 դիտում

ՀՀ-ն ձգտում է հնարավորինս շուտ ավարտել բանակցությունները ԵՄ հետ


Սերժ Սարգսյանն ու Ֆեդերիկա Մոգերինին
Սերժ Սարգսյանն ու Ֆեդերիկա Մոգերինին

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հետեւողականորեն ընդլայնել երկարաժամկետ գործընկերության օրակարգը Եվրոպական Միության հետ:

«Այդ գործընկերությունը Հայաստանում բարեփոխումների խորացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական փոխգործակցության խթանման կարեւորագույն երաշխիքն է: 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տրվեց Հայաստան-Եվրոպական Միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, որն ակնկալում ենք ավարտել հնարավորինս կարճ ժամկետներում»,- ասել է նախագահը՝ մարտի 16-ին ելույթ ունենալով Կիպրոսի համալսարանում:

 

Սերժ Սարգսյանը նշել է, որ լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ, «մենք շարունակում ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել ՆԱՏՕ-ի հետ»:

 

Միջազգային խաղաղապահ առաքելությունների միջոցով Հայաստանն իր նպաստն է բերում միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը, ասել է երկրի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին