ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան - Mediamax.am

6592 դիտում

ԵԽԽՎ համազեկուցողները կայցելեն Հայաստան


Լուսանկարը` http://www.spc.rs


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողներ Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին փաստահավաք առաքելությամբ մայիսի 11-12-ը կգտնվեն Հայաստանում:

Ըստ ԵԽԽՎ լրատվական ծառայության հաղորդագրության՝ այցի ընթացքում նրանց ուշադրության կենտրոնում են լինելու Հայաստանում սահմանադրական փոփոխություններին հաջորդած զարգացումները, նոր Ընտրական օրենսգրքի եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը:

 

Ալան Միլն ու Ջուզեպպե Գալատին կհանդիպեն ՀՀ նախագահի, վարչապետի, արդարադատության նախարարի, գլխավոր դատախազի եւ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ղեկավարի հետ:

 

Հանդիպումներ են նախատեսված նաեւ խորհրդարանի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին