Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Բաշար Ասադին - Mediamax.am

6057 դիտում

Սերժ Սարգսյանը հեռագիր է հղել Բաշար Ասադին


Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում եւ Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ:

«Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որեւէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսեւորումներով եւ կոչ անում միջազգային հանրությանը հավաքական ուժերով շարունակել պայքարն այս չարիքի դեմ »,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին