Նալբանդյանն ու Կասպշիկը քննարկել են Վիեննայի հանդիպման արդյունքները - Mediamax.am

6406 դիտում

Նալբանդյանն ու Կասպշիկը քննարկել են Վիեննայի հանդիպման արդյունքները


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն այսօր Երեւանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում անցկացված դիտարկման մանրամասները։

Զրուցակիցները քննարկել են Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի եւ նրա թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ համաձայնության իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին